Վրաստանն ավելի շատ հետաքրքրված է ՌԴ-ի հետ հարաբերություններով, քան ԵՄ-ի
Վրաստանի իշխանություններն ավելի շատ շահագրգռված են Ռուսաստանի հետ գործարար հարաբերությունների պահպանմամբ, քան դեպի Եվրամիություն առաջխաղացմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյային։
«Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա նրա կառավարությունը, կարծես, ավելի շատ շահագրգռված է Ռուսաստանի հետ գործեր ունենալու հարցում, քան դեպի ԵՄ տանող ճանապարհով շարժվելու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը մասնակցում է ԵՄ ձգտող երկրների հետ բանակցություններին:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս Վրաստանը «հեռացել է առանցքային բարեփոխումների իրականացումից», որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար:
Չնայած դրան, Բրյուսելը չի ծրագրում հեռանալ Թբիլիսիից, քանի որ հակառակ դեպքում «Վրաստանը կհայտնվի Ռուսաստանի ազդեցության ոլորտում», հավելել Է պաշտոնյան:
«Այնպես որ, ԵՄ հաջորդ քայլը հավասարակշռություն գտնելն է»,- եզրափակել Է Reuters-ի զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին: Այս մասին Известия-ին...