Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
Մելիքբեկյանից բացի, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Փակ քվեարկության 23 մասնակիցներից 20-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 3-ը՝ Օզբիլիզի օգտին։ ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝ «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։
«Շարունակելու որոշումը միանգամից չի տրվել, արագ չի կայացվել: Իմ թիմը, ես մեր շահառուներից շատերի հետ ենք զրուցել, վերլուծել կատարված աշխատանքը, գնահատել ենք արածը և չարածը, ստացվածը և չստացվածը, որից հետո նաև գնահատել ենք, թե ինչ է հնարավոր անել ապագայում»,- ընտրություններից առաջ իր ելույթում նշել էր Արմեն Մելիքբեկյանը։
Մելիքբեկյանը նախորդ անգամ ֆեդերացիայի նախագհ էր ընտրվել 2019 թվականի դեկտեմբերին՝ այս պաշտոնում փոխարինելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
Նմանատիպ հոդվածներ
«Ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»․ Արաս Օզբիլիս
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է...
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ ՀՖՖ նախագահի ընտրությանը Օզբիլիսի թեկնածության մասին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին հաջողություն է մաղթել Հայ...
Ընտրությունները վերածվել են աթոռակռվի . «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների կապակցությամբ, որում նշված է․ «Ցանկ...
Մխիթարյանը կերկարաձգի՞ պայմանագիրը «Ինտերի» հետ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Այս մասին տեղե...