Եթե չփախչեին բանակից և զորակոչից, օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի. Անդրանիկ Քոչարյան
Բանակից փախչողներին ոչ թե պետք է դատել, այլ տալ այլընտրանքային հնարավորություններ։ Այս մասին այսօր ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ընթացքում։
«Ամբողջական լուծում, որը բոլորին բավարար չի գտնվելու։ Եթե չփախչեին բանակից և զորակոչից, այս դեպքում օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի. ինչի՞ են գնացել։ Խնդիրը խորքային է: Բայց եկեք խորքերը ման չգանք, այլ գտնենք լուծում, որ մարդկանց ոչ թե դատենք, այլ այլընտրանքային հնարավորություն տանք: Տրված է 4 այլընտրանքային ուղղություններ, եւ դրան հետ կապված մենք պետք է համերաշխ լինենք, իսկ ապագայում օրենքի ինչպիսի կարգավորումներ կգտնենք, դա ոչ մեկը մեզ չի կաշկանդում»,- ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք` ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց մասին կարգավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...
Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին: Այս մասին Известия-ին...