Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և հետևողական․ Բայրամով
Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ սկզբունքային է և հետևողական: Ադրբեջանի նախաձեռնությամբ սկսված և վերջին երեք տարիների ընթացքում ակտիվորեն առաջ մղվող այս գործընթացը շարունակելու մեր վճռականությունն անսասան է: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի դադարեցմամբ հնարավորությունների պատմական պատուհան բացվեց»,- ասել է նա:
Բայրամովը կոչ է արել աշխատել երկկողմ հիմունքներով կամ որևէ անկողմնակալ և չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ։
«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք Հայաստանի՝ հավասար և արդար խաղաղության վերաբերյալ մեր առաջարկը և կոչ ենք անում աշխատել երկկողմ հիմունքներով կամ որևէ անկողմնակալ և չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ: Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների առավելությունները չպետք է զոհաբերվեն ինչ-որ անհեռատես աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների։ Կենտրոնանալով ընդհանուր շահերի, վճռականության, փոխադարձ հարգանքի և օգուտների վրա՝ մենք կարող ենք կառուցել «Արևելյան գործընկերության» ավելի բարգավաճ, կայուն և փոխկապակցված տարածաշրջան»,- ընդգծել է Ջեյհուն Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...