Նավալնին արդեն 6-րդ օրն է կապի դուրս չի գալիս․ համախոհները չգիտեն՝ ինչ է կատարվում
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ նրա հետ չի հաջողվում կապ հաստատել արդեն 6-րդ օրն է: Այս մասին հայտնում է The Insider-ը։
«Ալեքսեյ Նավալնիին կրկին դատարան չեն տարել տեսակապի միջոցով։ «Դեկտեմբերի 7-ից չենք կարողանում էլեկտրականությունը վերանորոգել»,- պնդում են գաղութի ներկայացուցիչները: Պարզապես ծաղրում են: Արդեն վեցերորդ օրն է, ինչ մենք չգիտենք, թե որտեղ է Ալեքսեյը և ինչ է կատարվում նրա հետ»,- ասել է նա։
Ավելի վաղ Յարմիշը պատմել էր, որ Նավալնու ինքնազգացողությունը վատացել է անցած շաբաթ, նա գլխապտույտ է ունեցել, նրան կաթիլային են դրել։ Դրանից հետո քաղաքական գործչի հետ կապը կորել է, նրան դադարել են միացնել դատական նիստերին, փաստաբանները չգիտեն, թե որտեղ է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նավալնին կոչ էր արել հայրենակիցներին մասնակցել հաջորդ տարվա մարտի 17-ին նշանակված նախագահական ընտրություններին և քվեարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...
Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին: Այս մասին Известия-ին...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...