Նավալնին՝ ՌԴ-ում առաջիկա նախագահական ընտրությունների մասին
Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել հայրենակիցներին մասնակցել հաջորդ տարվա մարտի 17-ին նշանակված նախագահական ընտրություններին և քվեարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Նա այս մասին գրառումը հայտնվել է նրա սոցցանցի էջում։
«Ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը՝ կասկածի ժամանակ է, մարդիկ մտածում են, թե ով է իշխում և ինչու: Ռուսական ընդդիմության հիմնական խնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն է՝ պատասխանել այդ կասկածներին և բացատրել, որ 24 տարի իշխանության ղեկը պահող 71-ամյա Պուտինը չպետք է մնա ևս 6 տարի, նա վնաս կհասցնի Ռուսաստանին, նա պետք է հեռանա»,- իր միկրոբլոգում գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...