Եթե ուզում ենք պետականություն ունենանք՝ պետք է հարևանների հետ երկխոսել․ Պապոյան
Եթե ուզում ենք՝ Հայաստանն ամրապնդվի ու պետականություն ունենանք՝ պետք է հարևանների հետ երկխոսել։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այդքան անհրաժեշտ է մեզ։ Ինձ համար այդ պայմանագիրը նրա մասին է, որ տևական ժամանակ այստեղ խաղաղություն լինի»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ եթե Հայաստանը հայտարարի, որ պատրաստվում է ռևանշի, ապա դա Հայաստանի չլինելու ուղիղ ճանապարհ է։
«Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ ու այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ Հայաստանը լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար, բայց մենք չպետք է դառնանք գործիք 3-րդ երկրների ձեռքում»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...