ՔՊ-ի գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից. Նիկոլ Փաշինյան
Մեր առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:
Միաժամանակ նա հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից:
«Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանց, ովքեր այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկեր ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ»,- ընդգծել է նա նիստի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...