Նրանց մոտ ոչինչ չի ստացվի, երբեք․ Պուտին
Արևմուտքը փորձել է հետ մղել, թուլացնել և, ի վերջո, ջախջախել Ռուսաստանին, սակայն դա նրա մոտ երբեք չի ստացվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի հերոսների օրվան նվիրված արարողության մասնակիցների հետ շփման ժամանակ: Զրույցի մի հատված ընդգրկվել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորման մեջ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում, որը հրապարակվել է լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանին հետ մղելու, թուլացնելու, ի վերջո ջախջախելու փորձ։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի, երբեք»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ 2014 թվականին Մինսկի համաձայնագրերի կնքումից հետո Ուկրաինան և Արևմուտքը հավաստիացրել են դրանք կատարելու պատրաստակամության մասին։
«Թե՛ Գերմանիայի նախկին կանցլերը, թե՛ Ֆրանսիայի նախկին նախագահը հրապարակայնորեն ասացին. «Մենք նույնիսկ չէինք էլ մտածում դա իրականացնելու մասին, մենք ստորագրել ենք միայն Ուկրաինային ռազմական գործողությունների նախապատրաստելու համար»,- հիշեցրել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...