Մենք դիվանագիտական հարաբերությունները չենք խզում․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում ասել է, որ Մոսկվան մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Բեռլինի հետ։ Եթերի մի հատված հրապարակվել է լրագրող Պավել Զարուբինի Telegram-ալիքում։
«Մենք դիվանագիտական հարաբերությունները չենք խզում, ուստի այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավատարմագրերը կընդունի ՌԴ-ում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին, բայց ճշմարտությունը մենք նրանց կասենք»,- ասել է Լավրովը:
Մինչ այդ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր գազի մատակարարումը դադարեցնելու մեջ: Նրա խոսքով՝ վառելիքի գներն աճել են 10 անգամ, իսկ Եվրոպայում պակասել են 120 մլրդ խմ: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեղադրել է կանցլերին ստի մեջ: Էներգետիկայի նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, որ շարունակում են մատակարարումները Եվրոպա Ուկրաինայի և այլ երկրների տարածքով, ինչպես նաև Թուրքական հոսքով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...