Թող դրան հետևի խաղաղության պայմանագիր կնքումը․ Լուազո
Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը` այն անվանելով հույսի շող: Այս մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Թող դրան հետևի խաղաղության պայմանագիր կնքումը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը` հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել գերիների փոխանակման հարցում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...