ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդ գիտեմ, ով 700 հազարի տուգանք ունի, բայց շարունակում է մեքենա վարել. ընդդիմադիր պատգամավոր
Հանդիպել եմ մի մարդու, որի մոտ եղել է 700 հազարի տուգանք՝ ԱՊՊԱ ու տեխզննում չունենալու համար, այսինքն՝ 2-3 ամսվա մեջ մի քանի անգամ նույն մարդուն նույն իրավախախտման համար տուգանել են ու նա այդպես շարունակում է վարել։ Այս մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հավելեց, որ տվյալ անձը հայտարարել է, որ չի մուծելու տուգանքը։
ՔՊ-ական պատգամավոր, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն արձագանքեց, որ վարչական մարմինն ունի մեխանիզմներ՝ այդ գումարը բռնագանձելու համար.
«Եթե սահմանված ժամկետում տուգանքները չեն վճարվում, վարչական մարմինն այն ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն ու եթե անձն ունի գույք, հաշվիներ, արգելանք է դրվում: Մեխանիզմը երկարում է, բայց փախուստի տեղ չկա: Խնդիրրն այն է, որ կան մարդիկ, ովքեր գույք, հաշիվներ չունեն, վարում են մեքենան ու երբեմն դուրս մնում դաշտից, բայց դրա համար կիրառվում է բալային համակարգը»,- ասաց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...