ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի ցիռոզով։ Այս մասին տեղեկացնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Լապշինի խոսքով՝ Վարդանյանը երբեք չի ունեցել լյարդի ցիռոզ, իսկ ադրբեջանցիներն իրանց ասածը հիմնավորում են, թե Ստեփանակերտում գտել են Վարդանյանին պատկանոց գինու պահեստը։
Նա նշել է, որ Բաքվի բանտում իմ դեմ մահափորձից մեկ շաբաթ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ նյութեր էին գրում, որ իբր նրա երեխան հիվանդ է և հետևաբար նա «հոգեկան խանգարում» է ունեցել։ Իսկ հարձակումից հետո ասել են, թե Լապշինը փորձել է ինքնասպան լինել։
Բլոգերը պատմում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կեղծ լուրերի տարածումից հետո՝ չորս մուսուլման ադրբեջանցիներ իր վրա են հարձակվել և ծեծել են՝ հասցնելով կիսամեռ վիճակի։
Բլոգերն ահազանգում է՝ գուցե հիմա նույն տրամաբանությամբ վարվում են Ռուբեն Վարդանյանի հետ։ Լապշինը զգուշացնում է՝ հնարավոր է Ռուբեն Վարդանյանին նախապատրաստում են սպանել, և այս հրապարակումներն այն բանի համար են, որ հայտարարեն՝ նա հիվանդ է և մահացել է հիվանդությունից։
«Ես չեմ պնդում, որ նրան պատրաստվում են մեկ շաբաթից սպանել, ինչպես ինձ հետ էին պատրաստվում անել, բայց պետք է լուրջ վերաբերվել այս հայտարարություններին, որովհետև ամեն բան կարող է տխուր վերջանալ»,- նշում է Ալեքսանդր Լապշինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպա...