Պատահարներ
Այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 07:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել՝ 08։19-ին։ Այրվել է ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
13-ամյա աղջկա մահը․ նոր մանրամասներ և արձագանք՝ էներգետիկների մասին շրջանառվող լուրերին
Մեկ օրում 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
BMW-ի հայտնի մոդելներում վտանգավոր խնդիր է հայտնաբերվել․ սկսվել է զանգվածային հետկանչ
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. Հրապարակ
1.0