ՏԵՍԱՆՅՈՒԹ. «95 բարձրաստիճան պաշտոնյա գտնվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում». Արծվիկ Մինասյան
«Հայկուհի Հարությունյանը, լինելով ապաքաղաքական ու նախորդ չորս տարիների ընթացքում ցուցաբերելով կամք, վճռականություն՝ ողջ կոլեկտիվի հետ միասին, փորձ է արել կայացնել մի ինստիտուտ, որի զավթման ուղղությամբ հիմա դուք իրականացնում եք հերթական գործողությունը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
«Ուսումնասիրելով հանձնաժողովի կայք-էջը՝ հայտնաբերեցի տեղեկանք՝ ռիսկային չափորոշիչների հիմքով հայտարարագրերի վերլուծության արդյունքների վերաբերյալ, որտեղ ռիսկային տիրույթում են գտնվում հետևյալ պաշտոնատար անձինք՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, տեղակալներ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, ոստիկանության պետ և այլն»,- հայտարարեց Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝ 95 բարձրաստիճան պաշտոնյա գտնվում է նշանառության տակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում հայտնվելու համար. «Հետևաբար, իշխանության նպատակն է՝ քողարկել այս պաշտոնյաների կողմից հնարավոր բացահայտման ենթակա խախտումները»,- եզրափակեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...