«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք». թուրք լրագրողը Պետրոս Ղազարյանի հյուրն է
Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս հավաստիացրել է թուրքական TGRT լրատվական ծառայության միջազգային լուրերի բաժնի ղեկավար Էմրե Դիները:
«Եթե մի շենքում 2 հարևան կռվում են, շենքի մյուս բնակիչները չպետք է միջամտեն»,- հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս նշեց զրուցակիցը: Նա հորդորեց, որ Հայաստանը չդիմի Ֆրանսիային, զենք չընդունի նրանից, որովհետև ինքն անկախ պետություն է, պետք չէ խառնել ուրիշներին: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք: Պետությունների մեջ հարաբերություններում չպետք է ասվեն` այ դու անցյալում այս ես արել, այ նա այսպես ասաց: Եթե այսպես առաջնորդվենք, ոչ մի տեղ չենք հասնի: Ես շատ եմ սիրում այս խոսքը` խաղաղությունը քաջերն են ստեղծում»,- ասել է թուրք զրուցակիցը:
«Թուրքիան ցանկանում է զրո խնդիր ունենալ հարևանների հետ: Այսօր ով ինչ ուզում է ասի, առանց Թուրքիայի ոչ կլինի Միջին Արևելք, ոչ Հարավային Կովկաս, ոչ Եվրոպա»,- վստահ է Դիները:
Պետրոս Ղազարյանը հակադարձեց. «Ձեր խոսքերից տպավորություն է, թե Թուրքիան ու Ադրբեջանն առաջարկում են խաղաղ ապրել և Հայաստանն է խանգարում: Այնինչ ամեն ինչ հակառակն է` չնայած ամեն ինչին, չնայած Ցեղասպանությանը, Հայաստանն է, որ առաջարկում է խաղաղություն հաստատել, այնինչ Թուրքիան ու Ադրբեջանն են խոչընդոտում»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բ...
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների շարունակման, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը․«Ո...
Ապարանում նոր բազմաբնակարան շենք ենք կառուցել. 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրել:ՏԿԵ նախարար Գնել Սա...
«ԼՂ հարցն օգտագործվել է, որ Հայաստանում պետություն չկայանա». Փաշինյան
«Որոշ ուժերի կողմից ԼՂ հարցը երկար տարիներ օգտագործվել է մի նպատակի համար՝ որ Հայաստանում պետություն չկայանա, և այդ համո...