Քաղաքականություն Կարևոր

Ապարանում նոր բազմաբնակարան շենք ենք կառուցել. 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան

Ապարանում նոր բազմաբնակարան շենք ենք կառուցել. 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրել:ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Ապարան քաղաքի Բաղրամյան-43 եւ Գարեգին…

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրել:


ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Ապարան քաղաքի Բաղրամյան-43 եւ Գարեգին Նժդեհի-7 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն Գարեգին Նժդեհի 36 հասցեում ամբողջովին պետական միջոցներով, շուրջ 682 մլն դրամ, կառուցվել նոր բազմաբնակարան շենք՝ 43 բնակարաններով: Ընդ որում, նախկին 2 շենքերը 38 բնակարան էին: Նախկին երկու շենքերը 1800 քմ էին, նոր շենքը՝ մոտ 2700 քմ, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր բնակարանատերերը իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ մակերեոսով բնակարաններ կստանան: Շենքի կառուցումն ավարտված է, այն հանձնված է պետական գույքի կոմիտեի տնօրինությանը: Արդեն կարող ենք բնարակարանները բաշխել:


Եթե անձը նախկինում երկու սենյակ ուներ, հիմա էլ երկու սենյակ կունենա, ուղղակի մակերեսը՝ մեծ: Այս որոշման արդյունքում 43 ընտանիքների (108 անձ) բնակարան կնվիրենք: Այն 5 բնակարանները, որ ավել են, 3-ը կտրվի արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին, երկուսը՝ երկրաշարժից տուժած ընտանիքների»:


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասներ, որ առկա է մեկ սենմյականոց 16 բնակարան, երկու սենյականոց՝ 14, երեք սենյականոց՝ 12 բնակարան եւ չորս սենյականոց 1 բնակարան:


Վարչապետ Փաշինյանն էլ հետաքրքրվեց.«Շինարարությունը մե՞ր հսկողության տակ է իրականացվել, որակն ընդուվա՞ծ է։ Ի՞նչ վիճակում են բնակարանները հանձնվում մարդկանց»։


Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը վստահեցրեց, որ շենքի հիմքերն ամրացված են և համապատասխանում են որակին։

Նմանատիպ հոդվածներ

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք». թուրք լրագրողը Պետրոս Ղազարյանի հյուրն է

Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս հավաստիա...

«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների շարունակման, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը․«Ո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250