ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տոկաևը մի գնդակով հարվածում է, մեկ ուրիշը մտնում է դարպասը․ Ղազախստանի նախագահի «հզոր» հարվածը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցուցադրել է իր ֆուտբոլային հմտությունները Մարտուկի շրջանի Սարժանսայ գյուղում գտնվող մարզահամալիր աշխատանքային այցի ժամանակ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Տոկաևը մարզահամալիրում խլել է գնդակը և, ինչպես երկրի լրատվամիջոցներն են գրում՝ գոլ խփել երիտասարդ մարզիկի դարպասին։ Սակայն ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ նկատել են, որ տեսանյութը մոնտաժված է և այն պահին, երբ գնդակը հասնում է դարպահին կադրը փոխվում է։
Համացանցում Ղազախստանի նախագահի տեսանյութն այսպես են մեկնաբանում․ «նա այնքան լավ ֆուտբոլիստ է, որ մի գնդակով հարվածում է, մեկ ուրիշը մտնում է դարպասը»։
Գրում են նաև, թե հարվածն այնքան «հզոր» էր, որ գնդակը փոխվել է հենց թռիչքի ժամանակ․ «նույնիսկ Ռոնալդուն ու Մեսսին չեն կարող դա անել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ նշանակություն ունի «Խաղաղության խաչմերուկ»-ը․ Փաշինյանը պատասխանում է
Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Տասնյակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զենք չտալու համար ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է ՌԴ-ին դատի տալ․ ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ Ռուսաստանի Դաշնությանը զենք չտալու պատճառով, խնդիրը պետք է լուծվի գործընկերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը»․ Հարավային Օսիայի նախագահ
Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել...