ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 6 տարի ա՝ իշխանության եք, որ հարց եմ տալիս փորձեք կոնկրետ պատասխանել․ Քոչարյանի և Փաշինյանի բանավեճը
Հայաստանում հիմա քաղաքական գործիչները պոդյեզդներում չեն սպանվում, ընտրությունները չեն կեղծվում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին:
«Ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրում» հողեր չեն սեփականաշնորհում», -թվարկեց Փաշինյանը:
Քոչարյանն ի պատասխան արձագանքեց․ «Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, որ հարց եմ տալիս` փորձեք կոնկրետ պատասխանել»։
Նա հիշեցրեց, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի:
«Արդարադատության հետ կապված` խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք` ինչ է կատարվում», - նշեց Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Լեո-Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը իրավուքն ունեն հիշել նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին:
«Ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, դրանք շատ մեծ օգուտներ են բերում», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...