ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԱԱԾ-ից են զանգել ու պահանջներ առաջադրել». ԿԿՀ նախագահը՝ Հայկ Կոնջորյանին
«Խնդրում եմ հրապարակային ասել՝ ձեր գործունեության ընթացքում ովքե՞ր են ԿԿՀ-ի կամ ձեր նկատմամբ փորձել ճնշում գործադրել, ճնշումների վերաբերյալ արդյո՞ք տեղեկություն հաղորդել եք իրավապահներին, եթե ոչ՝ ինչո՞ւ»,- ԱԺ-ում դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին), հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Այո՛, եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ, ԱԱԾ-ից: Զանգի մասին տեղեկացրել եմ ու փորձել ճշգրտում անել՝ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է, թե՞ ոչ: Պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է: Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանն այցելեց հանձնաժողով, դեպքը ներկայացրեցի: Վերարտադրում եմ նրա խոսքերը՝ դա մեր ու մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի է ու նման դեպքերն անընդունելի են»,- ասաց Հարությունյանը: ԱԺ նախագահն արձագանքեց՝ դա կարող է քրգործի հիմք դառնալ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայն...