Ամբողջ թաղամասն արյան մեջ է. անհայտ անձը գիշերը կրակում է շների վրա․ ՌԴ

Կրասնոդարում կենդանիների պաշտպանները փնտրում են մարդու, ով հաշվեհարդար է տեսել անտուն կենդանիների նկատմամբ։ Այս մասին գրում է «Осторожно, новости» Telegram ալիքը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


Տեղի բնակիչները պատմել են, որ անօթևան շները բնակվել են Կոմսոմոլսկի միկրոշրջանում բնակելի շենքի կառուցումից հետո։ Շինհրապարակում ինչ-որ մեկը քոթոթներ է նետել, որոնց սկսել են հսկել ակտիվիստները։ Նրանք կերակրում էին շներին և նույնիսկ կրպակներ էին կառուցում նրանց համար, բայց մոտակա տների որոշ բնակիչներ դեմ էին այս նախաձեռնությանը:


Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը փողոցում կրակոցներ են հնչել, լսվել է կենդանիների աղմուկ։ Գիշերային հրաձգության արդյունքում մեկ շուն է անհետացել, եւս մի քանիսին գտել են առավոտյան «արյան մեջ»։ Շների տնակները այրվել են, իսկ մոտակայքում կայանված երկու մեքենաների հետևի ապակիները կոտրվել են։


«Այստեղ ամբողջ թաղամասն արյան մեջ է։ Միայն տեսեք, թե ինչ է կատարվում այստեղ»,- տեսանյութում ասում է կինը՝ զննելով դաժան հաշվեհարդարի հետևանքները։


Որոշ տվյալներով՝ անձը կրակել է մարդատար ավտոմեքենայից։ Տեղի բնակիչները պնդում են, որ ամեն ինչ տեղի է ունեցել շների բուծարանների «կողմնակիցների և հակառակորդների զանգվածային բախումից» հետո, որին մասնակցել են տասնյակ մարդիկ:


Սակայն տեղի ունեցածի փաստով քրեական գործ իրավապահները չեն հարուցել։ Ընդ որում կենդանիների պաշտպանները ոստիկաններին տրամադրել են ենթադրյալ հրաձիգի տեսագրությունը։



Քաղաքականություն