ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցու պատիժը խստացվել է․ ինչ է սպասվում նրան
Հայաստանի տարածք ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման»,– հաղորդում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին: Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում մանկապարտեզի աշխատակցին և տնօրենին՝ ձայնագրությունից հետո. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործ...
ՌԴ-ից կարծում են, որ ռուս բլոգերի ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին
Ռուսաստանի Դաշնության միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ Երևան...
Ժամանակավորապես կդադարեցվի մայրաքաղաքի մի հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակ...
Այսօր և վաղը Երևանում ժամանակավորապես փողոցներ փակ կլինեն
Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մինչև...