ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տակդիրներ՝ ավագանու ՔՊ անդամների համար․ իրավիճակը՝ Ալավերդիում
Ալավերդու համայնքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները տակդիրներ ուղարկեցին ավագանու անդամների համար։
Նշենք, որ մինչ այդ նրանք պահանջել էին, որ Արկադի Թամազյանին իմպիչմենտ հայտնելու որոշման տակ ստորագրություն դրած մարդիկ իջնեն ու պատասխանեն իրենց հարցերին։ Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարվում` նրանք տակդիրներ ուղարկեցին` ակնարկելով, որ ավագանու անդամները վախենում են հանդիպումից։
Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։
Հայտնել էինք, որ Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զենք չտալու համար ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է ՌԴ-ին դատի տալ․ ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ Ռուսաստանի Դաշնությանը զենք չտալու պատճառով, խնդիրը պետք է լուծվի գործընկերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ նշանակություն ունի «Խաղաղության խաչմերուկ»-ը․ Փաշինյանը պատասխանում է
Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Տասնյակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը»․ Հարավային Օսիայի նախագահ
Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել...