ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պարոն Վարդանյանը թևերը կշտած գալիս, այստեղից ոտանավորներ է ասում»․ Սիմոնյան
Հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան։ Նրա խոսքով՝ մարդիկ չեն հասկանում, որ երբ գալիս ես այստեղ, վիրավորում, ինքդ քեզ ես ավելի շատ նվաստացնում, քան այն մարդուն, ում մասին խոսում ես։
«Պարոն Վարդանյանը թևերը կշտած գալիս, այստեղից ոտանավորներ է ասում, վիրավորում, տիկին Կյուրեղյանը միշտ շարադրությունների ոճի մեջ է, կլինի՞ առանց վիրավորանք գործ անենք։
Դուք իսկապես չե՞ք հասկանում, որ դրանով ձեզ եք վնաս պատճառում։ Մեր մասին ինչ կար ասելու՝ երեք տարի է պլակատներով, փողոցներում, հեռուստաալիքներով ասեցիք։
Հետո այստեղ կռիվ է լինում, ԱԺ-ի վարկանիշն է ընկնում, ձեր՝ որպես քաղաքական գործիչ լինելու վարկանիշն է ընկնում։ Սա բարեկամաբար եմ ասում, առանց որևէ ետին մտքի։
Ասում են՝ այսինչը այսինչ կուսակցությունից է եղել, ախր տիկի՛ն Կյուրեղյան, դուք մեզ հետ իշխանություն եք կիսել, մի ասեք այդպիսի բաներ, էլ չեմ ասում, որ ձեր մոտ Նոյան տապանի պես ով ասես հավաքված է։
Բավական է՝ հավաքվեք, որոշեք, որ հերիք է վիրավորեք, դա արդեն ձեզ է վնաս պատճառում։ Ուզո՞ւմ եք իրար հետ խմբակցությունների մակարդակով նստենք, խոսենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ նշանակություն ունի «Խաղաղության խաչմերուկ»-ը․ Փաշինյանը պատասխանում է
Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Տասնյակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զենք չտալու համար ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է ՌԴ-ին դատի տալ․ ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ Ռուսաստանի Դաշնությանը զենք չտալու պատճառով, խնդիրը պետք է լուծվի գործընկերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը»․ Հարավային Օսիայի նախագահ
Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել...