Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի դպրոցներից մեկի դիմաց մեքենա են պայթեցրել․ մանրամասներ
Այսօր Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա են պայթեցրել։ Այս մասին հայտնում է MediaHub-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը լրատվամիջոցին փոխանցել է, որ բռնկված մեքենան արդեն հանգցրել են։ «Հրշեջներն եկան, հանգցրին, և՛ ես էի զանգել, և՛ երեխաները»,-ասել է նա։
Նշվում է, որ լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան աշխակերտներից մեկի ծնողինն է, սակայն տնօրենն ասել է, որ մեքենան տարածքում երբեք չեն տեսել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը փոխանցել է, որ ահազանգ ստացել են և դեպքի վայրում աշխատում են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
BMW-ի հայտնի մոդելներում վտանգավոր խնդիր է հայտնաբերվել․ սկսվել է զանգվածային հետկանչ
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. Հրապարակ
1.0
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0