ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իրավիճակը՝ «Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհից հետո

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։


«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում։


Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։


Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ»,-ասված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր նաև տեսանյութ և հաղորդվել, որ «Դիլիջան» ազգային պարկի Աղավնավանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհը համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ:





Քաղաքականություն

Պատահարներ