ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ է բռնկվել ավտոմոբիլային շուկայի տարածքում. Թաթարստան
Նաբերեժնիե Չելնիում հրդեհ է բռնկվել Garage-500 ավտոմոբիլային շուկայի տարածքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Թաթարստանի Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը։
Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակվել։ Հրդեհի վայր է մեկնել Նաբերեժնիե Չելնիի դատախազի տեղակալ Օլեգ Ուլյանչենկոն։
Ինչպես տեղացիներն են նշում, փրկարարները ուշացել են, և կրակը տարածվել է ողջ տարածքում։ Նրա տարածքն արդեն 750 քմ է, իսկ հրդեհը միայն սաստկանում է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ շտապօգնության ծառայություններն արդեն ժամանել են դեպքի վայր։ Ներկերի և այլ դյուրավառ նյութերի վրա կրակի տարածման վտանգ կա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել Մոսկվայի ամենամեծ շուկայում, որը պատկանում է Ադրբեջանցի մեծահարուստներին
Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել, այրվում են 20-րդ գծի տաղավարներ: Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ պարեկների փոխարեն ճանապարհ են բացում. կատաստրոֆիկ իրավիճակ Թբիլիսյան-Ազատություն խաչմերուկում
Պրեկային ծառայությանը երևի մոտ քառասուն րոպե առաջ զանգել եմ, ոչ մի մեքենա չի եկել ու մարդիկ են արդեն պարեկների փոխարեն ճ...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Բաքվում տեղի ունեցած երկրաշարժից
Սոցցանցերում տարածվում են Բաքվի երկրաշարժի կադրերը։Երկրաշարժի պատճառով մարդատար գնացքների շարժը ուշանում է, հայտնում է ա...