ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել Մոսկվայի ամենամեծ շուկայում, որը պատկանում է Ադրբեջանցի մեծահարուստներին

Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել, այրվում են 20-րդ գծի տաղավարներ: Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։


«Սադովոդում» հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 11:58–ին (Երևանի ժամանակով 12:58–ին), հրդեհվել է կոնտեյներների մեջ եղած ապրանքը: Մեկ մարդ ծխահարվել է։ Այրվում է Դոնի Ռոստովի խոշորագույն շուկան


Նշվում է, որ փրկարարները տարհանել են 350 մարդու: Հրդեհի մարումը դժվարանում է խիտ կառուցապատման պատճառով: Հրդեհի տարածումը կանխելու համար փրկարարներն ապամոնտաժում են անվնաս մնացած հարակից տաղավարները:


Նշենք, որ «Սադովոդ» շուկան (տարածքը ՝ 40 հա) գտնվում է Մոսկվայի օղակաձև ճանապարհի վրա՝ Մոսկվայի հարավում, և ներառում է ութ հազար խանութ։ Ամեն տարի «Սադովոդ» է այցելում 36,5 միլիոն գնորդ։


Տոնավաճառը պատկանում է հրեական ծագմամբ ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին։

Պատահարներ