Զինվորական հագուստով հնդիկի համար նոր վերարկու են գնել․ նա ներողություն է խնդրել
Երեկվա տեսանյութի տուժած հնդիկը արձագանքել է գրառմանը, ինչի շնորհիվ տարբեր հայրենակիցներ կապվել են վերջինիս հետ ու նրա համար նոր վերարկու գնել։ Այս մասին գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Մովսես Հարությունյանը, ով ավելի վաղ տարածել էր ՀՀ զինված ուժերի բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութը։
«Ապրեն բոլոր սրտացավները. այ նրանք են ինձ համար հայրենասեր մարդիկ, ովքեր ուղղակի մարդու հետ իրենց մարդու պես են պահում ու նաև չեն ուզում իրենց երկրի անունը պախարակվի»,-գրել է նա։
Հնդիկ տղամարդը Մովսես Հարությունյանին գրել էր, որ առաքիչ է և այդ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից» և չի իմացել, որ վատ բան է արել։ Ըստ նրա՝ միջադեպից հետո 15 օր ինքը չի կարողացել աշխատանքի գնալ, թեև դժվարությունների մեջ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։ Նշենք, որ միջադեպից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված տեսանյութը։
Նմանատիպ հոդվածներ
Լուրջ խնդիր է առաջացնելու․ Քեյանը՝ կայանատեղիների վերաբերյալ փոփոխության մասին
Այս որոշումը չմտածված որոշում է, քանի որ հաշվի չի առնվում այդ գոտիներում բնակվող բնակիչների իրավունքները։ Auroranews-ի&n...
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասի...
Լարսում հայկական բեռնատարները սպասում են իրենց հերթին․ նրանց թիվը հասնում է 1700-ի
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթի...
Արցախից բռնի տեղահանված քանի անձ է լքել Հայաստանը․ ԱԱԾ
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայա...