Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Ղազախստանում․ կա 13 զոհ
Ղազախստանի Ալմաթի քաղաքի հոսթելներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 13 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտին:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր վաղ առավոտյան։ Հրդեհի մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր։ Հոսթելում հրդեհի պահին ըդհանուր առմամբ 72 մարդ է եղել, նրանցից 59-ը ինքնուրույն լքել են շենքը:
Նախնական տվյալներով` մահացել է 13 մարդ։ Մահվան ենթադրյալ պատճառը շմոլ գազից թունավորումն է։ Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0