Վերին Լարսի անցակետում իրավիճակը քաղաքակա՞ն դրդապատճառներով է․ Սիմոնյանը պատասխանում է
Չեմ բացառում, որ Վերին Լարսի անցակետում իրավիճակը կարող է կապված լինել քաղաքական դրդապատճառի հետ, բայց խնդրում եմ չշտապել և նման ենթադրություններ չանել: Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին` արդյոք Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրը քաղաքական պատճառներ ունի։
«Ես նման ակնարկ չեմ տեսնում։ Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում (նկատի ունի Վերին Լարս) տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ։ Չեմ բացառում, որ Վերին Լարսի անցակետում իրավիճակը կարող է կապված լինել քաղաքական դրդապատճառի հետ, բայց խնդրում եմ չշտապել և նման ենթադրություններ չանել»,–ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսում իր հերթին են սպասում հազարավոր հայկական բեռնատարներ։ Անցակետը փակ է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...