Ուկրաինա՞, թե Ռուսաստան․ 10 տարվա դատական վեճից հետո ում փոխանցվեց «սկյութական ոսկին»
Արևելյան Ղրիմի պատմամշակութային արգելոց-թանգարանը կտրականապես համաձայն չէ Նիդերլանդների դատարանի՝ «սկյութական ոսկին» Կիև տեղափոխելու որոշման հետ: Այս մասին RBC-ին հայտնել են հաստատության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Ղրիմի թանգարանների հնագույն գանձերի պատմական հավաքածուն, որը հայտնի է որպես «սկյութական ոսկի», վերադարձել է Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ շուրջ 10 տարվա դատական վեճից հետո, հայտնում է BBC ռուսական ծառայությունը։
Նիդերլանդներից Կիև է բերվել 565 իր, այդ թվում՝ զարդեր և քանդակներ։
Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի տվյալներով՝ հավաքածուն, որը ներառում է բրոնզե թրեր, ոսկե սաղավարտներ և թանկարժեք քարեր, կպահվի Կիևում մինչև «Ղրիմի ապաօկուպացումը»։
Լրատվամիջոցը գրում է, որ այս հավաքածուին հավակնում էին և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը, սակայն Նիդեռլանդների դատարանները աջակցել է Կիևին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից բռնի տեղահանված քանի անձ է լքել Հայաստանը․ ԱԱԾ
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայա...
Լարսում հայկական բեռնատարները սպասում են իրենց հերթին․ նրանց թիվը հասնում է 1700-ի
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթի...
Լուրջ խնդիր է առաջացնելու․ Քեյանը՝ կայանատեղիների վերաբերյալ փոփոխության մասին
Այս որոշումը չմտածված որոշում է, քանի որ հաշվի չի առնվում այդ գոտիներում բնակվող բնակիչների իրավունքները։ Auroranews-ի&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...