Էրդողանը ուզում է ցմահ մնալ Թուրքիայի նախագահի պաշտոնում․ հունական թերթ
Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է սահմանադրությունում և ընտրական օրենսգրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք հնարավոր փոփոխություններին։ Եթե դրանք ի կատար ածվեն, ապա Թուրքիայի նախագահը կարող է ավելի քան 2 անգամ վերընտրվել իր պաշտոնում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Այդպիսով Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»»,- ընդգծել է հունական թերթը և նշել, որ Էրդողանի նպատակն է այս փոփոխություններում այլևս հույսը չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։
Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանն արդեն իսկ հանրության հետ կիսվել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր ուզած փոփոխություններով և քննադատել նախագահական ընտրություններում 50 + 1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։
Բացի այդ Էրդողանը ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար և ակնկալում է հանդիպման հրավեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից։
Ըստ թերթի՝ Էրդողանն այժմ ունի բարձր ժողովրդականություն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...