Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները
Ադրբեջանի ԱԳՆ են կանչել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«2023 թվականի նոյեմբերի 28-ին Արտաքին գործերի նախարարություն են կանչվել առանձին-առանձին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկրների դեսպանությունները մասնակցում են AbzasMedia լրատվական պորտալի աշխատանքներին, որն անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացնում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում հայտարարել էր, որ Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի արտահայտություններն ու գործողությունները լրջորեն վնասել են երկրների հարաբերություններին:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...