ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասկը սեփական ինքնաթիռով ժամանել է Իսրայել․ նա հանդիպել է Նեթանյահուի հետ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկն այսօր՝ նոյեմբերի 27-ին, սեփական ինքնաթիռով ժամանել է Իսրայել, հայտնում է Reuters-ը։
Մասկը հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչպես նաև կհանդիպի Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ։
Իլոն Մասկն արդեն այցելել է Կիբուց Քֆար Ազա, որը նոյեմբերի 7-ին հարձակման էր ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի իշխանությունները նրան ցույց են տվել պաղեստինցի գրոհայինների հարձակման հետեւանքները։
Նախագահի գրասենյակի տվյալներով՝ այցը կներառի «փակ քննարկում» Գազայի հատվածում պատանդների ընտանիքների ներկայացուցիչների հետ «առցանց հակասեմականությունը զսպելու անհրաժեշտության մասին»։

Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի վրա ՌԴ զինված ուժերի զանգվածային հարձակման կադրերը
Համացանցում հրապարակվել են Կիևի վրա ՌԴ զինված ուժերի գիշերային հարձակման կադրերը: Ավելի վաղ հայտնել էինք, ավելի վաղ հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ Կիևը դարձել է հարձակման հիմնական ուղղությունը
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Կիևում անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Քաբաթիա քաղաքը
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Հորդանան գետի արևմտյան ափի Քաբաթիա քաղաքը: Այս մասին տեղեկանում ենք RT-ից, որը հ...