13 և 40 համարի ավտոբուսների վարորդները բունտ են հայտարարում․ ArmLur
Երևան քաղաքի 13 և 40 համարի ավտոբուսների վարորդները բունտ են հայտարարում և ստորագրահավաք են սկսում: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ բանն այն է, որ վարորդները հայտնվել են փակուղու առաջ և չգիտեն՝ ինչպես քաղաքացիներին բացատրել, թե որն է իրենց ժամերով ուշանալու բուն պատճառը:
Ըստ վարորդների՝ Նար-Դոս և Խորենացի փողոցներում մեքենայի անիվներ վաճառող խանութների առևտրականները ճանապարհահատվածը վերածել են շուկայի։
«Օրվա որ ժամը լինի մենք չենք կարողանում այդ հատվածում երթևկությունը պատշաճ իրականացնել և սպասարկել կանգառներում ժամերով մեզ սպասող քաղաքացիներին: Մի քանի անգամ ահազանգել ենք ոստիկաներին և նշված փողոց է եկել ոստիկանության մեքենաները, պարեկները ստիպել են առևտրականերին ճանապարհից հեռացնել իրենց ապրանքները, որպեսզի Նար-Դոս և Խորենացի փողոցներում երթևեկությունը վերականգնվի: Բայց հենց ոստիկանությունը գնում ա, առևտրականները նորից հանում են անիվները և այլ ապրանքները: Ես չեմ հասկանում դժվար է այդ հատվածում ոստիկանությունն ամեն օր վերահսկողություն սահմանի և առևտրականերին թույլ չտա ապրանքները հանել և դնել ճանապարհին: Ճիշտ հասկացեք, եթե այնտեղ ամեն օր ոստիկանության աշխատակիցներ լինեն, վստահեցնում եմ ձեզ երթևկությունը կկարգավորվի, իսկ մենք ժամանակին կհասնենք կանգառներ և քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի ժամերով սպասել 13 և 40 համարներին»,- նշել են վարորդները։
Auroranews-ը փորձում է մանրամասներ պարզել։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը՝ 13 և 40 համարի ավտոբուսների վարորդների բունտի վերաբերյալ լուրերի մասին
Վարորդներն իրենց բնականոն աշխատանքին են։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղա...
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել․ մանրամասնում է ՆԳՆ-ն
Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ ՆԳՆ լրատվականի...
Տան վարձից հարկ չվճարողներին սկսում են տուգանել․ տուգանքի չափերը փոքր չեն
Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...