ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական խոցված ԱԹՍ-ն կորցնելով կառավարումը, Տուլայում մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ

Խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքը, կորցնելով կառավարումը, մխրճվել է Տուլայում բնակելի շենքի մեջ, հայտնում է Տուլայի մարզի կառավարության Telegram ալիքը։


Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի, Տուլայի, Կալուգայի և Բրյանսկի շրջաններում ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք են խոցել։ Ավելի ուշ գերատեսչությունը հայտնել է ևս ինը անօդաչու թռչող սարքերի վերացման մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու սարքերի մի մասը ոչնչացվել է Մոսկվայի մարզում։ Նա պարզաբանել է, որ նախնական տվյալներով զոհեր կամ լուրջ ավերածություններ չկան։


«Նոյեմբերի 26-ի գիշերը երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը կասեցվել է Տուլայի շրջանի տարածքում, երկուսն էլ խոցվել են ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նրանցից մեկը, կորցնելով կառավարումը, մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ»,- մեջբերել է մարզպետ Ալեքսեյ Դյումինը


Լուրջ վնասներ չեն եղել, վնասվել է երեք բնակարանի ապակեպատումը։ Բնակիչներից մեկը ստացել է թեթև վնասվածք է ստացել և  ստացել բուժօգնություն։

Քաղաքականություն