
Ուկրաինան չի կարողացել վերականգնել էներգետիկ համակարգը ռուսական հարձակումներից հետո. NYT

Ուկրաինան չկարողացավ մինչև ձմեռ վերականգնել իր էներգետիկ համակարգը ռուսական հարձակումներից հետո: Այս մասին գրում է The New York Times-ը: Իշխանությունները հույսը դնում են հակաօդային պաշտպանության և էներգետիկ օբյեկտների ամրացման համակարգի վրա:
The New York Times-ը, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին, գրում է, որ ուկրաինական էներգետիկ համակարգը գալիք ձմռանն ընդառաջ ավելի փխրուն և խոցելի է թվում, քան մեկ տարի առաջ:
Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են մանրամասն տվյալներ տրամադրել երկրի էներգետիկ համակարգի ներկա վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ դա գաղտնի տեղեկատվություն է պատերազմական պայմաններում։
Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ իրավիճակը չնչին բարելավվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հայտնեց, որ մինչև 2023 թվականի ապրիլը Ուկրաինայի ընդհանուր արտադրական հզորությունը նվազել է մինչև պատերազմական մակարդակի կեսը:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը և «Укрэнерго»-ի ղեկավարը կարծում են, որ էներգահամակարգի խոցելիությունը կհավասարակշռվի հակաօդային պաշտպանության նոր համակարգերով, ինչպես նաև հատուկ ամրացումներով, որոնք կառուցված են ամենակարևոր էներգետիկ օբյեկտների շուրջ՝ հրթիռների և ԱԹՍ–ների ուղիղ հարվածներից կամ բեկորներից պաշտպանվելու համար։