Երբ Հայաստանում կսկսի գործել YouTube-ի մոնետիզացիայի համակարգը. Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեզ խոստանում է, որ 2024-ի առաջին կիսամյակից այդ համակարգը կսկսի գործել: Այս մասին այսօր Հանրայինի եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում YouTube–ի մոնետիզացիան միացնելու ժամկետներից:
«Ես շատ կարեւոր եմ համարում այս հարցը, այդ թվում մտավոր և ստեղծագործական աշխատանքը Հայաստանում խթանելու համար... Ես ուզում եմ, որ Հայաստանում դասերը, դասախոսությունները յութուբյան հարթակներում ավելի ու ավելի շատ լինեն, որովհետեւ դա կարեւոր է կրթական ցենզը հանրության շրջանում բարձրացնելու և նաև մտքի ոլորտի մեր դասախոսների, գիտնականների համար եկամտի լրացուցիչ աղբյուրներ ձևավորելու համար»,-ասել է նա:
«Դասախոսություններ կան,
որ տասնյակ միլիոններով դիտումներ ունեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն էլ յութուբյան դասախոսություններ լսելու նախասիրություն ունի:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է. ՆԳՆ–ն՝ ռուսական ընկերության կողմից անորակ ՀՀ անձնագրեր տպելու մասին
ՀՀ ՆԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապար...
Ադրբեջանը ճանապարհ է կառուցում Շուշիի պատմական հայկական գերեզմանոցի միջով. ԱՀԱԶԱՆԳ
Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիում գտնվող պա...
Հիմնավոր կասկածներ կան, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը
Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու...
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են անհայտ բնույթի երկրորդ հզոր տիեզերական ճառագայթը, որը ուղղակի չէր կարող գոյություն ունենալ
Telescope Array նախագծի գիտնականները հայտնաբերել են պատմության մեջ երկրորդ ամենահզոր տիեզերական ճառագայթը: գիտնականները...