ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրադադարի շրջանակներում ինչ հնարավորություն է տվել Իսրայելը Գազային
Իսրայելը վառելիքով և կենցաղային գազով չորս ցիստեռն է թույլատրել Ռաֆահ անցակետով մտնել Գազայի հատված՝ որպես զինադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի մաս: Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր առավոտյան չորս ցիստեռն վառելիք և ևս չորս ցիստեռն կենցաղային գազ է Եգիպտոսի կողմից ուղարկվել ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ անցակետով: Այս քայլը հավանության է արժանացել Իսրայելի կառավարության կողմից՝ որպես զինադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի մաս»,- ասված է բանակի հաղորդագրության մեջ։
Ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով ժամը 07։00-ին (Երևանի ժամանակով 09։00) ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ Կիևը դարձել է հարձակման հիմնական ուղղությունը
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Կիևում անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի վրա ՌԴ զինված ուժերի զանգվածային հարձակման կադրերը
Համացանցում հրապարակվել են Կիևի վրա ՌԴ զինված ուժերի գիշերային հարձակման կադրերը: Ավելի վաղ հայտնել էինք, ավելի վաղ հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Քաբաթիա քաղաքը
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Հորդանան գետի արևմտյան ափի Քաբաթիա քաղաքը: Այս մասին տեղեկանում ենք RT-ից, որը հ...