Հայտնի է, թե որքան գումար կծախսի Ուկրաինան սպառազինության վրա

Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտպանական բյուջեից 175 մլրդ գրիվնան (գրեթե 5 մլրդ դոլար) ծրագրում են հաջորդ տարի ուղղել հրթիռային զենք եւ զինամթերք ձեռք բերելու համար, եւս 80 մլրդ (2,2 մլրդ դոլար)՝ ռազմական տեխնիկայի համար: Այս մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության փոխնախարար Յուրի Ջիգիրը, որի խոսքը մեջբերում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram-ալիքը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


«Այս ուղղությամբ 2024 թվականին նախատեսված միջոցներից կպահանջվի մոտ 175 մլրդ գրիվնա։ Ռազմական տեխնիկայի համար՝ մոտ 80 մլրդ գրիվնա։ Հաջորդ առաջնահերթությունը վնասված ռազմական տեխնիկայի ընթացիկ վերանորոգումն ու պահեստամասերի գնումն է»,- նշել է նա։ 


Ավելի վաղ Բեռլինում Մոսկվայի դեսպան Սերգեյ Նեչաևը հայտնել էր, որ գերմանական կառավարությունը ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինային ռազմական օգնության համար ծախսել է 4,2 մլրդ եվրո: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Գերմանիան 24 մլրդ եվրո է հատկացրել բոլոր ոլորտներում ուկրաինական իշխանություններին աջակցելու համար:



Քաղաքականություն