Թշնամուն կստիպենք իրականացնել փոխանակման խոշոր գործողություն՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով․ «Իսլամական ջիհադ»
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադա Ան Նահլը հայտարարել է, որ կազմակերպությունը նախատեսում է ստիպել Իսրայելին փոխանակել իրենց մոտ գտնվող բոլոր իսրայելցի պատանդներին իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ: Տեղեկությունը փոխանցոմ է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ պաղեստինյան խմբավորումը չի ազատի իր մոտ պատանդառված իսրայելցի զինվորականներին, քանի դեռ բանտերում գտնվող բոլոր պաղեստինցիներն ազատ չեն արձակվել:
«Ավելի ուշ մենք թշնամուն կստիպենք իրականացնել փոխանակման խոշոր գործողություն, որը կերաշխավորի մեր բոլոր գերիների ազատ արձակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով»,- ասել է շարժման գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ դիմադրությունը (պաղեստինյան խմբավորումները) Իսրայելին ստիպել է հաշտության համաձայնության գալ «իր բանակի շարքերում մեծ կորուստների պատճառով»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին) չորսօրյա հրադադար է սկսվել իսրայելական բանակի եւ Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ: