ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուզբասում փոթորիկը պոկել է շենքերի տանիքներ, տապալել ծառեր
ՌԴ-ի Կուզբաս մարզում սաստիկ քամին պոկել է շենքերի տանիքները, տապալել ծառերը և շրջել ավտոբուսի կանգառները, Պրոկոպևսկում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են տեղի ունեցել։
«Կիսելևսկ, Վեսեննյայա փողոց. սաստիկ քամին շրջել է կանգառը, Նովոկուզնեցկ, Պետրակովա փողոց, բարդին ընկել է բնակելի շենքի վրա` վնասելով տանիքը»,- գրում են ականատեսները։
Կիսելևսկ քաղաքի բնակիչները նաև կիսվում են քամու հետևանքով շրջված կանգառի և տապալված ծառերի կադրերով: Լենինսկ-Կուզնեցկիում պոկվել է «Մագնիտ» խանութի տանիքը։
«Վատ եղանակային պայմանների պատճառով Պրոկոպևսկ քաղաքի տարբեր շրջաններում նկատվում են վթարային հոսանքազրկումներ, ջրամատակարարում և ջեռուցում: Բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, և վերանորոգման աշխատանքներ են տարվում դրանք վերացնելու ուղղությամբ»,- գրել է Պրոկոպևսկ քաղաքի ղեկավար Մաքսիմ Շկարաբեյնիկովը՝ Telegram-ի իր ալիքում։
Ինչպես հայտնել է Նովոկուզնեցկի ղեկավար Սերգեյ Կուզնեցովը Telegram-ի իր ալիքում, քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 25-30 մետրի։
«Խնդրում ենք, եթե հնարավոր է, մնաք տանը և մեքենաները կանգնեցնեք ծառերից ու շենքերից հեռու, քաղաքում կա արտակարգ իրավիճակների վերացման շտաբ, իմ տեղակալների հետ ուսումնասիրում ենք ճանապարհների և ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակը»,- գրել է նա: