ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ վարկած են քննում իրավապահները ԵՊՀ պայթյունից. մանրամասներ
Հայտնի է դարձել այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
Այսպիսով, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ առաջին գումարտակի 2-րդ վաշտի լեյտենանտ Հայկ Ղազարյանը՝ ծնված 1990 թվականին․ վերջինս ծխահարվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Մյուս տուժածը՝ ԵՊՀ աշխատակիցներ Սեյրան Բիչախչյանն է՝ ծնված 1953 թվականին, Ահարոն Հակոբյանը՝ ծնված 1957 թվականին։
Իսկ ահա պայթյունի հետևանքով մահացածը՝ Երևանի բնակիչ Ժորժիկ Խաչատրյանն է՝ ծնված 1950 թվականին Երևանում։
Իսկ ի՞նչ վարկած է քննվում այս պահին իրավապահ համակարգում․
Լրատվականի տեղեկությունների համաձայն և ըստ նախնական վարկածի՝ Ս․ Բիչախչյանը Երևանի պետական համալսարանի նկուղային հարկում իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետևանքով էլ առաջացել է այս պայթյունը։



Նմանատիպ հոդվածներ
Երևանում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...
Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. զգացվել է նաև ՀՀ-ում
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...