Երևանում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին։ Հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։ Փրկարարները իրականացրել են հերթապահություն, այնուհետև կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ վարկած են քննում իրավապահները ԵՊՀ պայթյունից. մանրամասներ
Հայտնի է դարձել այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը: Այսպիսով,...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...
Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. զգացվել է նաև ՀՀ-ում
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...