Ինքնաթիռը Ֆրանսիայից թռել է Թուրքիա՝ «մոռանալով» 30 ուղևորի
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել SunExpress ավիաընկերության Փարիզ-Իզմիր չվերթի ժամանակ. Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում Sunexpress-ի 30 ուղևոր է մնացել, հայտնում է Airporthaber-ը։
SunExpress-ի չվերթը, որը պետք է թռչեր Փարիզից տեղական ժամանակով ժամը 17:00-ին, հետաձգվել է։ Հայտնի է դարձել, որ ինքնաթիռը օդ է բարձրանալու ժամը 20:00-ին։ Օդանավակայանում սպասող ուղևորներն ասել են, որ թեև մեկնման ժամըմոտեցել է, սակայն էկրաններին գրանցման մասին տեղեկություն չի եղել։
Երբ թռիչքի ժամը եկել է, ուղևորները, ռադիոտեղորոշման հավելվածում չվերթի կարգավիճակը ստուգելիս, նկատել են, որ SunExpress-ի ինքնաթիռը օդ է բարձրացել։ Քիչ առաջ այն վայրէջք է կատարել Իզմիրում։
Հայտնի է դարձել, որ Sunexpress-ը ուղևորներին տեղավորել է հյուրանոցում և տեղափոխել հաջորդ չվերթ։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ է․ հայտնի է պատճառը
Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճ...
Լեհ-ուկրաինական սահմանին մոտ 3000 բեռնատար է մնացել
Կիրակի առավոտվա դրությամբ շուրջ 3000 հիմնականում ուկրաինական բեռնատարներ արգելափակված են սահմանի լեհական կողմում՝ բեռնատ...
«Հայկական ավիաուղիներ»-ը գործարկում է նոր չվերթներ․ հայտնի է , թե որ ուղղություններով
«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան֊-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։ Հայտնում են ընկերությունից:Երևան֊Միներա...
Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Երևան քաղաքում`Նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրա...