Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ է․ հայտնի է պատճառը
Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճառով
Հայտնում է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի վարչությունը:
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի նոյեմբերի 19-ի ժամը 18:20-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ», - հայտնում է գերատեսչությունը Telegram-ալիքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետ տանող Խաչի լեռնանցքով անցնող ճանապարհահատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնաթիռը Ֆրանսիայից թռել է Թուրքիա՝ «մոռանալով» 30 ուղևորի
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել SunExpress ավիաընկերության Փարիզ-Իզմիր չվերթի ժամանակ. Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանո...
Լեհ-ուկրաինական սահմանին մոտ 3000 բեռնատար է մնացել
Կիրակի առավոտվա դրությամբ շուրջ 3000 հիմնականում ուկրաինական բեռնատարներ արգելափակված են սահմանի լեհական կողմում՝ բեռնատ...
Ձյուն, բուք, մերկասառույց․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ա...
Ո՞վ է հրկիզել Երևանում գտնվող սինագոգի դռները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2023թ. նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի...