Իսրայելը ընդլայնում է Գազայի հատվածի հյուսիսում իր ռազմական գործողությունը
Իսրայելցի զինվորականները շաբաթ երեկոյան տարածել են օպերատիվ տեղեկատվություն՝ նկարագրելով, թե ինչպես են «շարունակում և ընդլայնում իրենց օպերատիվ գործունեությունը» պաղեստինյան անկլավի մասերում: Այս մասին հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զորքերը «գործողություններ են իրականացրել Զեյթուն և Ջաբալիա շրջաններում: Այդ գործողությունների ընթացքում նրանք հանդիպել են ահաբեկիչների, որոնք միտումնավոր գործել են քաղաքացիական տարածքներից և հարձակվել զորքերի վրա՝ օգտագործելով հակատանկային հրթիռներ և պայթուցիկ նյութեր»:
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հավելել են, որ իսրայելական ուժերը «սպանել են» ՀԱՄԱՍ-ի մի քանի գրոհայինների և հարվածներ են հասցրել զգալի թվով ահաբեկչական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Տեղեկությունը հաջորդում է պաղեստինյան կողմից Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցում տասնյակ զոհերի մասին հաղորդումներին։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ հաղորդագրություններն ուսումնասիրվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել ասոցիացիայի արագ արձագանքման հավաք...
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կորցրել է կապը պատանդների պաշտպանությամբ զբաղվող խմբերի հետ. ներկայացուցիչ
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կորցրել է կապը պատանդների պաշտպանության համար պատասխանատու մի շարք խմբավորումների հետ, նրանց ճակատա...
Առնվազն 200 մարդ է զոհվել Գազայում գտնվող դպրոցի վրա ՑԱԽԱԼ–ի հարձակման հետևանքով. Al Arabiya
Իսրայելի պաշտպանության բանակը հերթական հարվածն է հասցրել Գազայի հատվածին՝ այս անգամ թիրախավորելով Մերձավոր Արևելքում Պաղ...
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կորցրել է կապը պատանդների պաշտպանության համար պատասխանատու խմբերի հետ. ներկայացուցիչ
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կորցրել է կապը պատանդների պաշտպանության համար պատասխանատու մի շարք խմբավորումների հետ, նրանց ճակատա...