ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է պատանդներին ազատելու բանակցությունները
ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ նախկինի պես չի տրամադրել նրանց ամբողջական ցուցակն Իսրայելի իշխանություններին: Այդ մասին Ռոսիա 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ, որքան ես գիտեմ, բանակցություններ չկան, ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է դա իր նախաձեռնությամբ»,- ասել Է դիվանագետը:
Նա նշել է, որ Իսրայելը հույս ունի, որ բոլոր պատանդներին միանգամից ազատ կարձակեն։
«Չնայած բոլոր խնդրանքներին՝ ՀԱՄԱՍ-ը երբեք չի ներկայացրել անգամ այն ցուցակը, թե ովքեր են այնտեղ, ինչ վիճակում են, կենդանի են, թե ոչ, վիրավորվել են, թե ոչ։ Թե ինչ է կատարվում այնտեղ, մենք չգիտենք»,- հավելել Է դեսպանը։
Պաղեստինյան շարժման ռազմական թեւի՝ «Ալ-Քասամ» բրիգադի ներկայացուցիչ Աբու Ուբեյդան ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը կատարի միջնորդությամբ բանակցություններում պահանջել է ազատ արձակել 100 կանանց եւ երեխաների, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ 200 կանանց եւ երեխաների, որոնք պահվում են իսրայելական բանտերում: