էլեկտրոնային եղանակով հնարավոր է լինելու ընտանիքում բռնարարին օնլայն վերահսկել
Ընտանիքում բռնության դեմ պայքարի համար կիրականացվի էլեկտրոնային հսկողություն։ Կառավարության նիստի ժամանակ քննարկվում է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին հարցը։
Վարչապետը հայտնեց, որ, օրենսդրության համաձայն, որոշակի սահմանափակումներ են կիրառվում ընտանեկան բռնություն կիրառած անձի նկատմամբ, որոնցից մեկն էլ բռնության ենթարկված կամ ենթարկվելու պոտենցիալ վտանգի ներքո գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է։
Ըստ նրա՝ սա առանց տեխնիկական միջոցների ապահովելը դժվար է. «Այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք, էլեկտրոնային ձեռնակապեր կիրառելով, էլեկտրոնային եղանակով կարող ենք հեռավորության ապահովումը ստուգել»։
Նա նշեց, որ սա շատ կարևոր կարգավորում է և այս ընթացքում էլեկտրոնային սարքավորումները կիրառվել են տարբեր նպատակներով՝ պրոբացիայի ծառայության կողմից, տնային կալանքի դեպքում և այլն։
«Շատ դեպքերում տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տպավորություն է ստեղծում, թե մեր իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունը, ընտանիքում բռնության դեպքերին պատշաճ ուշադրություն չի դարձնում, բայց ես կարծում եմ, որ այս սարքերի տեխնիկական հագեցվածության պարագայում մենք արձագանքի արագություն կունենանք»,- ասաց վարչապետը։
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է էլեկտրոնային սարքերը պատրաստ կլինեն կիրառել 2025 թվականի հունիսի մեկից։
Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու որոշումը ընդունվեց միաձայն։
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից
Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավ...
Նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել․ Հարությունյան
Երևանի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատե...
Սովորական անձնագրերով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ. Եղոյանը` վիզաների հնարավոր ազատականացման մասին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար վի...